Հասարակություն Պատահարներ 

Երևանում հրդեհ է բռնկվել կարի արհեստանոցում

Դեկտեմբերի 27-ին, ժամը 04:52-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Միկոյան փողոցում գտնվող «Արև» սուպերմարկետի մոտակայքում այրվում է կարի արհեստանոց (կրպակ): Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Միկոյան փողոցի թիվ 17 շենքի մոտակայքում գտնվող կարի սրահում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:01-ին, մարվել՝ 05:49-ին: Այրվել է սրահը՝ գույքով (մոտ 8 քմ):

Նույն շարքից