Քաղաքական Միջազգային 

Իրաքի նախագահը հրաժարականի դիմում է ներկայացրել

Իրաքի նախագահ Բահրամ Սալեհը երկրի խորհրդարանին հրաժարկանի դիմում է ներկայացրել։ Այս մասին հայտնում են արաբական լրատվամիջոցները։

Պատգամավորներին հղած իր ուղերձում Սալեհը նշել Է, որ, գտնում է, որ «քաղաքական ու խորհրդարանական գործունեությունը պետք Է համապատասխանի ժողովրդի բարձրագույն շահերին»:

Իրաքի նախագահը հրաժարակի դիմում Է ներկայացրել քաղաքական ծայրահեղ ծանր իրադրության և նոր վարչապետի թեկնածության շուրջ կուսակցությունների համաձայնության գալու անհնարինության ֆոնին:

Ըստ արաբական լրատվամիջոցների, նախագահն անհամաձայնություն Է հայտնել խոշորագույն խորհրդարանական դաշինքի՝ «Ալ Բինաա»-ի կողմից վարչապետի պաշտոնին Բասրայի նահանգի նահանգապետ Ասաադ ալ Իդանիի թեկնածության առաջադրմանը:

regionmonitor

Նույն շարքից