Անգլիական Ստոկտոն-օն-Թիս քաղաքում 6 ամիս բաժանումից հետո դպրոցում զինծառայողն այցելել է իր որդուն: Հուզիչ հանդիպման տեսանյութը հրապարակել է Yahoonews-ը։
Դամո Արչերը զինծառայության է մեկնել հունիս ամսից և նախատեսում էր վերադառնալ 2020 թվականի փետրվարին: Սակայն դեկտեմբերի 13-ին նրան հաջողվել է գալ ամանորյա արձակուրդներին և զարմացնել որդուն՝ Նիկոյին: Երբ հայրը հայտնվել է դասասենյակում, տղան շատ է զարմացել․ «Նա եկավ Ծննդյան տոնին, Նիկո, միայն հանուն քեզ»,-բացականչել է ուսուցիչը: Այս խոսքերից հետո տղան վազել է հոր մոտ և գրկել նրան:
Դամոյի կինը՝ Լորան, պնդել է, որ Նիկոն չի իմացել հոր ծրագրերի մասին: Անակնկալ հանդիպումն օգնել են կազմակերպել դպրոցի մի քանի ուսուցիչ: