Ինչպես արդեն հայտնել ենք, Երևանի Պռոշյան փողոցում վթարից հետո Mercedes-ի վարորդը ծեծի է ենթարկել տաքսու տարեց վարորդին։ Համացանցում տարածվել է տեսանյութը, թե ինչպես են մյուս անցորդները պաշտպանում տարեց տղամարդուն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից Analitik.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ համապատասխան գործողություններ են իրականացվում, արդյունքների մասին կտեղեկացվեն:
Այլ մանրամասներ ոստիկանությունից չփոխանցեցին: