Տեսանյութեր Հասարակություն Բարի օր 

Քննիչներն արդեն անցնում են զավեշտի բոլոր սահմանները. «ՎԵՏՕ»-ն ևս ՍԴ-ի մոտ է, որտեղ հարցաքննում են Հրայր Թովմասյանին

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, Սահմանադրական դատարանում ընթանում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հարցաքննությունը: Այս պահին դատարանի բակում հավաքվել են մեծ թվով մարդիկ՝ իրենց աջակցությունը հայտնելու Թովմասյանին: Այստեղ են Արսեն Բաբայանը, Արծվիկ Մինասյանը, Ռուբեն Մելիքյանը, «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ներկայացուցիչները, Արամ Վարդևանյանը և շատ այլ քաղաքացիներ:

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով դեղին ծուխ արձակելը, որպես օրինակ բերեց Հռոմի պապի ընտրությունը:

Մալյանը հայտնեց, որ ՍԴ-ի մոտ է իր աջակցությունը հայտնելու Թովմասյանին. «Քննիչներն արդեն վաղուց անցել են զավեշտի գիծը: Արդեն բոլորին ամեն ինչ ակնհայտ է: Այստեղ այս պահին ներկա են մարդիկ, ովքեր կալանավորվել են «սանիկ» օպերացիայի շրջանակներում, բանտ են նստել: Մեկ տարուց ավել է Հրայր Թովմասյանի շուրջ տեղի են ունենում ամենատարօրինակ իրադարձույթունները: Նա չի հանձնվում, ներկայանում է աշխատանքի, ինչը խոսում է նրա բարձր քաղաքացիական գիտակցության, պատասխանատվության, տղամարդկային արժանիքների մասին»:

Խոսելով այն մասին, թե ինչու ինքը որոշեց դեղին ծուխ արձակել ՍԴ-ի մոտ՝ Մալյանն ասաց, որ դա խորհրդանշում է որևէ փոփոխության բացակայությունը. «Իրականում որևէ բան չի փոխվել, չնայած ես անկեղծ հույս ունեի, որ պատմական շանսը բաց չենք թողնի: ՍԴ-ի շուրջ ստեղծված այս արհեստական թնջուկը, հալածանքները, իմ կարծիքով ունի մեկ նպատակ. Կոնվենցիաների և մասնավորապես Ստամբուլյան կոնվենցիայի պարտքը մարելու խնդիր: Իսկ ՍԴ-ն այս կազմով հաստատ չի անելու: Հիմա փորձում են ապօրինի հետապնդումներով, կալանքներով հարցը լուծել: Սակայն պետք է արձանագրել, որ մեր երկրում արդեն որևէ մեկը բանտից չի վախենում: Արդեն ամոթ է, որ բանտում չես նստում, կասկածներ է առաջանում, որ մատնիչ ես: Դրա համար ես այնպես եմ անում, որ ինչ-որ ժամկետով բանտում լինել»:

Նույն շարքից