Տեսանյութեր Իրավական գլխավոր 

Արդյո՞ք իրավունք կա առանց ՍԴ-ի թույլտվության մեղադրանք առաջադրել Հրայր Թովմասյանին. Նրբություններ կան

Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում Ռուբեն Մելիքյանը հայտնեց, որ իր տեղեկություններով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել:

Լրագրողների հետ զրույցում Մելիքյանը, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք իրավունք ունեն առանց ՍԴ-ի թույլտվության մեղադրանք առաջադրել Թովմասյանին, նշեց, որ գործող սահմանադրությունը նախատեսում է գործառութային անձեռմխելիություն, ինչը նշանակում է, որ ՍԴ դատավորները, մյուս դատավորներն անձեռնմխելիությամբ են օժտված այն արարքների մասով, որոնք վերագրվում են նրանց պաշտոնական կարգավիճակին:

«Բայց այստեղ մի նրբություն կա: Եթե այսօր որևէ անձ դառնա դատավոր, նրա նկատմամբ ամբողջ ծավալով գործելու է միայն գործառութային անձեռնմխելիության ինստիտուտը: Իսկ Թովմասյանի դեպքում տարբերությունն այն է, որ նա ՍԴ դատավորի կարգավիճակ ձեռք է բերել, երբ գործում էր նախորդ սահմանադրությամբ ամրագրված ընդհանուր անձեռմխելիության սկզբունքը:

Շատ իրավաբաններ այն ամուր կարծիքին են՝ եթե անձը թեկուզ մեկ օր օժտված է եղել ընդհանուր անձեռմխելիությամբ, ապա ընդհանուր իրավական կանոններով այն պետք է տարածվի ամբողջ ժամանակահատվածի վրա: Իսկ Թովմասյանը որոշ ժամանակ օժտված է եղել ընդհանուր անձեռմխելիությամբ:

Սա հարց է, որը պետք է բարձրացվի: Սակայն ամենաէականն այն է, որ սա ՍԴ-ի նկատմամբ ճնշումների շարունակության դրսևորում է: Նույն ՀՀ նախագահը, ով ստորագրեց այս օրենքը Իմ քայլի հետը միասին կիսելու է բոլոր հետևանքները, քանի որ նա ստորագրեց օրենքը և երաշխավորեց, որ չեն լինի ճնշումներ: Իսկ ինչ է սա, եթե ոչ ճնշում»:

Նույն շարքից