Տեսանյութեր Հասարակություն 

Քրեակատարողական ոլորտը հանձնված է եղել քրեական ենթամշակույթին․ Արդարադատության նախարար

Քրեակատարողական ոլորտում հիմնական ձեռբերումը քրեական ենթամշակույթի նահանջման մասով նշանակալի աշխատանքն է: Այդ մասով աշխատանքները շարունակվելու են: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նախարարի խոսքերով, քրեակատարողական ոլորտի նախնական ուսումնասիրությունն իր մոտ տպավորություն է ստեղծել, որ այդ ոլորտը նախատեսված չի եղել պետության կողմից կառավարման համար. «Ոլորտը հանձնված է եղել քրեական ենթամշակույթին: Ես այդպես կարծում եմ,  քանի որ քրեակատարողական հիմնարկներում չկան տարրական շենքային պայմաններ, էլեկտրոնային հսկողության միջոցներ, խցերն անվտանգության տեսակետից գտնվում են ոչ պատշաճ վիճակում»:

«Ուղղակի պետությունը վերջին տարիներին որևէ ջանք չի գործադրել, որպեսզի ունենա կառավարելի ՔԿՀ-ներ, որտեղ անձանց իրավունքները չեն խախտվում, որտեղ քրեական ենթամշակույթն ազդեցություն չի գործադրում դատապարտյալների և կալանավորների վրա: Այդ առումով մենք ունենք նշանակալի առաջընթաց: ՔԿՀ-ներում կադրային նոր նշանակումներ են եղել, որից հետո ենթամշակույթի մասով իրավիճակը հիմնովին փոխվել է: Իհարկե դեռ շատ անելիք կա այդ մասով»,-ասաց նախարարը:

Նույն շարքից