Տեսանյութեր Իրավական գլխավոր 

Ինձ 6 ամիս առաջ զգուշացրել էին, որ մեղադրանք են առաջադրելու, եթե չկատարեմ X քայլը. Հրայր Թովմասյան

Քննիչն ասաց, որ իր կյանքում չի տեսել որևէ մեղադրյալի, ով այսպիսի տրամադրություն ունի: Նա նաև ասաց, որ հավանաբար աշխարհում որևէ քննիչ չի տեսել նման մեղադրյալ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՍԴ նախագահ Հրայր Թովմայսանը, ում այսօր մեղադրանք առաջադրեցին. «Ինձ 6 ամիս առաջ զգուշացրել էին, որ X, Y, Z քայլերը չանելու համար մեղադրանք կառաջադրեն: Ես դրա մասին մի օր կխոսեմ»:

Իսկ որ X, Y, Z քայլերը հրաժարական տալն է եղել, նշեց Թովմասյանը. «Այս մեղադրանք առաջադրելն ինձ համար ոչ մի բան չի փոխել ու չի կարող փոխել: Մենք Քննիչի հետ բաժանվեցինք որպես պրոֆեսիոնալներ: Ես նրան ասացի, որ որպես պրոֆեսիոնալ գնահատում եմ նրան, սակայն ցավում եմ, որ ինքը ներգրավված է ոչ թե իրավական, այլ՝ քաղաքական պրոցեսների մեջ»:

Նույն շարքից