Տեսանյութեր Հասարակություն 

Գագո Դրագոն, Հարութ Գրիգորյանն ու Մարատ Գրիգորյանը Հայաստանում են /տեսանյութ/

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով այս օրերին Հայաստանում են աշխարհահռչակ մարզիկներ, IBF և IBO վարկածներով աշխարհի չեմպիոն դարձած բռնցքամարտիկ Կարո Մուրադն ու քիք բռնցքամարտիկներ, աշխարհի հեղինակավոր ռինգերում՝ այդ թվում հանրահայտ «Գլորի» մրցաշարում, բազում չեմպիոնական տիտղոսներ նվաճած Գագո Դրագոն, Հարութ Գրիգորյանն ու Մարատ Գրիգորյանը:

Մարտարվեստներում մեծ հռչակ վայելող մարզիկների հետ հանդիպման նպատակը Հայաստանում մարտական հեղինակավոր ակումբ հիմնելն է, որը հետագայում կդառնա նաև աշխարհի մակարդակով հեղինակավոր գերակումբ:

Նույն շարքից