Հասարակություն 

Հայտնի կինոաստղի եղբորը գնդակահարել են կնոջ և փոքրիկ երեխայի աչքի առջև /Լուսանկար/

Լոնդոնի ոստիկանությունը հայտնել է, որ 36-ամյա Ֆլամուր Բեկիրին սպանվել է իր տան մուտքի մոտ, փոխանցում է Լայֆը։

Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 25-ին, երեկոյան ժամի։ Հարևանները նախ լսել են 8-10 կրակոց, այնուհետև տղամարդու կնոջ օգնության կանչը։ Ամուսինը սպանվել է հենց նրա և փոքրիկ որդու աչքի առջև:

Քննիչներն արդեն սկսել են աշխատանքները Ֆլամուրի սպանության գործով: Ընթանում է հանցագործության դրդապատճառների բացահայտման փուլը:

Ըստ ոստիկանության, Ֆլամուր Բեկիրին «Իրական տնային տնտեսուհիներ» հեռուստասերիալի հայտնի աստղի եղբայրն է, գրում է BBC-ն։

Նույն շարքից