Հասարակություն 

Հրապարակվել է Ղազախստանում ավիավթարի ժամանակ տեղի ունեցած բանակցությունների ձայնագրությունը

Համացանցում հայտնվել է Ղազախստանում վթարի ենթարկված «Bek Air» ավիաընկերության Fokker-100 ուղևորատար ինքնաթիռի անձնակազմի հետ ավիակարգավորողների ձայնագրությունը: Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն:

Դատելով ձայնագրությունից՝ ինքնաթիռը պատրաստվել է թռիչք իրականացնել սովորական ռեժիմով: Ավիակարգավորողները թույլ են տվել Fokker-100-ին մուտք գործել թռիչքուղի և թռչել: Այնուամենայնիվ, ինքնաթիռի անձնակազմի հետ կապը խզվել է:

Օդաչուների հետ կապվելու մի քանի փորձերից հետո ավիակարգավորողը «Air Astana»-ի 671 չվերթի օդաչուներին խնդրել է չզբաղեցնել այն թռիչքուղին, որտեղից թռչել է Fokker-100-ը. Չի հաջողվել սահմանել ինքնաթիռի գտնվելու վայրը: Դրանից հետո տագնապի ազդանշան է հնչել:

«671 (ավիակարգավորող դիմում է «Air Astana»-ի օդաչուներին), 05-ի աջ թռիչքուղին կզբաղեցնի տեխնիկան: Քանի որ տագնապ է հայտարարվել, տեխնիկա է դուրս գալու՝ շարժվելով կամ թռիչքուղով կամ թռիչքուղու մոտով»,-ասել է ավիակարգավորողը:

Նույն շարքից