Հասարակություն 

Ռուսաստանից մեկնաբանում են Սիրիայում ամերիկացի զինվորականների հետ ծեծկռտուքի մասին լուրերը

ՌԴ ՊՆ-ից հերքել են տեղեկություններն այն մասին, թե Սիրիայում ծեծկռտուք է տեղի ունեցել ռուսաստանցի և ամերիկացի զինվորականների միջև:

Ավելի վաղ նման տեղեկատվություն տարածել էր SOHR-ը:

ՌԴ իշխանությունները նաև հայտնել են, որ արաբական երկրում տեղակայված զինծառայողները շարունակում են իրենց առաջադրանքը կատարել սովորական ռեժիմով:

SOHR-ը հայտնել էր, որ ծեծկռտուքը տեղի է ունեցել Թել Թամեր քաղաքում, դեկտեմբերի 25-ին: Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ ամերիկացի զինծառայողներն ինֆորմացիա ստանալու համար հարցուփորձ են արել տեղի բնակիչների շրջանում, որոնք իրենց հերթին ամերիկացիներին դավաճան են անվանել: Դրանից հետո դեպքի վայր են հասել ռուսաստանցիները և սկսել է ծեծկռտուք:

Նույն շարքից