Արսեն Բաբայանն իր էջում գրում է. «Հանկարծ ոմանց ականջը չընկնի, որ Եվրոպայի կենտրոնում կա Լյուքսեմբուրգ անունով մի պետություն, որը հնարավոր է մեկ օրով վարձակալել և այդ ժամկետով դառնալ Լյուքսեմբուրգի իշխանը։
Վախենում եմ մերոնք հայկական մենթալիտետին համապատասխան մի օր իրենց անունով վարձակալեն, այնուհետև մեկական օրով` կանանց, զոքանչների, մյուս հարազատների և այդ պետությունը դարձնեն Հայաստանի պես դեմոկրատական պետություն։
Հետաքրքիր է միայն այդ երկրի սահմանադրական դատարանի հարցը ինչպե՞ս կլուծվի»։