Հասարակություն 

Դանակով զինված տղամարդը ներխուժել է Մոսկվայի կենտրոնում գտնվող եկեղեցի

Դանակով զինված տղամարդը ներխուժել է Մոսկվայի կենտրոնում գտնվող եկեղեցի, սպառնացել հոգևորականներին և ինքնավնասվել։ Այս մասին հայտնում է Լենտան։

Մոսկվայի ՆԳՆ գլխավոր տնօրենի մամուլի ծառայությունում հաստատել են, որ «մոսկովյան եկեղեցիներից մեկում» վիճաբանություն է տեղի ունեցել եկեղեցու պահակի և տղամարդու միջև։

Երբ պահակը փորձել է վերցնել դանակը, հանցագործը վնասել է ինքն իրեն: Դեպքի վայր են ժամանել շտապօգնության աշխատակիցները: Տեղի ունեցածի մանրամասները պարզվում են:

Նույն շարքից