Հասարակություն 

Սեպտեմբերի 2-ից հացադուլի մեջ գտնվող Վահե Մելոյանը քիչ անց կլինի տանը

Սեպտեմբերի 2-ից հացադուլի մեջ գտնվող Վահե Մելոյանը քիչ անց կլինի տանը: Այս մասին հայտնում է Նաիրա Զոհրաբյանը:

«Այսօր դատարանը որոշում կայացրեց եւ փոխեց սեպտեմբերի 2-ից հացադուլի մեջ գտնվող Վահե Մելոյանի խափանման միջոցը։ Շուտով Վահեն կլինի տանը։ Խոսեցի Վահեի մայրիկի հետ, բնականաբար, հուզմունքը անսահման էր։

Սա ճիշտ որոշում էր։ Մնացածը կախված է Վահեից՝ դատարանում ապացուցել իր անմեղությունը»,-գրում է նա իր էջում:

Նույն շարքից