Կալուգայի շրջանի իշխանությունները 12-ամյա բնակչուհի Եկատերինա Պապանովային հանձնել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից նվերը՝ շան ձագին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Եկատերինան Պապանովների ընտանիքի ավագ դուստրն է: Նրա անունից հայրը դիմել է պետության ղեկավարին՝ խնդրելով հաշմանդամություն ունեցող երեխայի համար ռետրիվեր կամ լաբրադոր ցեղատեսակի շուն: Աղջիկը սովորում է գիշերօթիկ դպրոցում:
Մարզային իշխանությունները հայտնել են, որ բժիշկներն աղջկան խորհուրդ են տվել շփվել կենդանիների հետ: