Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Աբդուլ-Ֆաթահ Ալ-Սիսին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկրների միջև օդային հաղորդակցության լիարժեք վերականգնման հարցերը: Այս մասին հայտնում է Լայֆը։
Ղեկավարները քննարկել են նաև Լիբիայի ճգնաժամի կարգավորումը և պայմանավորվել են իրավիճակի կայունացմանն ուղղված գործողությունների հետագա համակարգման վերաբերյալ: