Հասարակություն 

Առաջին ուղևոր Սերժ Սարգսյանից մինչև առաջին ուղևոր Նիկոլ Փաշինյանը. Հետաքրքիր զուգադիպություն

«Ես եմ լինելու այս օդանավի առաջին ուղևորը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ լուսանկար հրապարակելով, որտեղ երևում է  «ՍՈւ 30 ՍՄ» բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռի ղեկին:

Հիշեցնենք, որ Հայաստան հասած 4 միավոր ինքնաթիռները ներկայացվեցին այսօր:

Հետաքրքիր է, սակայն նշյալ խոսքերն արտասանել է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ դեռ 2011 թվականին: Այն ժամանակ նախագահը բառացիորեն հայտարարեց, որ ինքն է լինելու Երևան-Ստեփանակերտ առաջին չվերթի առաջին ուղևորը:

Նույն շարքից