Լոնդոնի համալսարանի գիտնականները հետազոտել են կանացի դիմահարդարման պայուսակները և 10-ից 9-ում հայտնաբերել աղիքային ցուպիկ:
Ըստ փորձագետների՝ հիգիենայի բացակայության հետևանքով շրթներկի մեջ կարող են բնակվել ստաֆիլիկոկուսի, իսկ շուրթերն ընդգծելու մատիտի մեջ՝ կոլիմորֆ բակտերիաներ: Վերջիններս վտանգավոր են, եթե ներթափանցեն վերքի մեջ, քանի որ արդյունքում կառաջանան մաշկային հիվանդություններ: Իսկ եթե ներթափանցեն արյան մեջ, ապա արդյունքը կարող է ճակատագրական լինել:
Տարաբնույթ բակտերիաներ են հայտնաբերվել նաև թարթչաներկի , դիմափոշու մեջ և շպարման վրձինների վրա: Ըստ գիտնականների՝ եթե սեփական թարթչաներկը գործածի մեկ ուրիշը, ով ունի թույլ իմունային համակարգ, ապա կարող է առողջական խնդիրներ ունենալ: