Հասարակություն Պատահարներ 

Պայթյուն ավիագործարանում. կան տուժածներ

Ամերիկյան Ուիչիտո քաղաքում ավիագործարանում պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը:

Պայթյունը տեղի է ունեցել  Beechcraft ավիագործարանում, որը զբաղվում է քաղաքացիական և ռազմական ինքնաթիռների ստեղծմամբ: Հայտնի է, որ պայթել է հեղուկացված ազոտի մխոցը:

Պայթյունի հետևանքով տուժել է մոտ 10 մարդ, որոնք հոսպիտալացվել են:

Նույն շարքից