Ուկրաինայի Արտաքին գործերի նախարար Վադիմ Պրիստայկոն ռազմական օգնություն ցուցաբերելու խնդրանքով դիմել է Գերմանիային, սակայն մերժում է ստացել:
«Ես հուսով եմ, որ Բեռլինը կվերանայի այս զուսպ դիրքորոշումը և այնուամենայնիվ կորոշի ուժեղացնել Ուկրաինայի պաշտպանական հնարավորությունները», - ասել է նախարարը հարցազրույցի ժամանակ:
Պրիստայկոն նաև նշել է, որ թեև Ուկրաինայի համար շատ բան է արվել Գերմանիայի և ԵՄ-ի կողմից, սակայն այդ ամենը բավական չէ մարդկային կորուստներին վերջ դնելու համար: