Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի նախկին տեղակալ Արամ Մանուկյանն իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյան, չգիտեմ ով պետքա մոմ վառի , որ ազատության մեջա , բայց դու շատ բան ունես խոսք տված ու պարտավոր ես անել ։ Եթե չարեցիր , մեղքը քո վիզը»:
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն արխիվային տեսանյութ էր հրապարակել իր էջում ու գրել. «Սա 2008 թվականի կադրեր են: Այս ժամանակ գտնվել եմ ընդհատակում:
Իշխանությունը խոչընդոտում է Աննայի կազմակերպած ոչ զանգվածային երթը՝ Երեւանի մայթերով, ի պաշտպանություն քաղբանտարկյալների:
Այսպես խոչընդոտում էին բոլոր քաղաքացիների ազատ հավաքների իրավունքը:
Աննան այս ակցիաներն անում էր, որովհետեւ արտակարգ դրությունից, սպանություններից ու բանտարկություններից հետո քչերն էին համարձակվում օգտվել իրենց քաղաքացիական իրավունքներից, որովհետեւ կարող էին բանտարկվել, ծեծվել, սպանվել:
Եւ այս իրականությունը կերտածները՝ սկսած նոտարական գրասենյակներ գողացածներից, ավարտած երկիրը թալանած սրժիկներով՝ դեռ վնգստում են քաղաքական հետապնդումների մասին:
Դուք դեռ պետք է մոմ վառեք առավոտ ու իրիկուն, որ դեռեւս ազատության մեջ եք:
Սերմացու գողացող մկներ»: