Դեդովսկ քաղաքում ամանորյա տոնածառը տեղադրել և զարդարել են ջրի մեջ՝ լողավազանում: Այդպիսի ակցիա են կազմակերպել «Варяг» ակումբի լողորդները, հայտնում է 360 հեռուստաալիքը:
Տոնածառից կախել են հատուկ ծանր խաղալիքներ, որպեսզի այն մնա լողավազանի հատակին:

Ինչպես պարզվել է, սա ակումբի հին ավանդույթներից մեկն է: Նրանց կարծիքով, այս ձևավորման մեթոդը բարձրացնում է ամանորյա տրամադրությունը:
