Այսօր վաղ առավոտյան Նիկոլ Փաշինյանն այցելել է «Եռաբլուր»:
«Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների նախաշեմին այցելել ենք «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին»,-գրել է վարչապետն իր էջում: