Ասում են Հրայր Թովմասյանը, գլխի գալիքը զգալով, ժամանակին դիմել է Թրամպի պաշտպան Ջուլիանիին իր պաշտպանությունը ստանձնելու խնդրանքով։ Այս մասին իր էջում գրում է Արսեն Բաբայանը:
«Վերջինս շուրջ մեկ ամիս հարցը ուսումնասիրելուց հետո այսօր` Հ.Թովմասյանին մեղադրանք առաջադրելուց հետո հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ թեև առաջադրված մեղադրանքը փուչիկ է, սակայն չի կարող կանխատեսել, թե ՀՀ իրավապահ մարմինները էլ ինչ քայլերի կարող են դիմել։ Նա ոչ միայն հրաժարվել է շուրջ մեկ ամիս գործը ուսումնասիրելու համար առաջարկվող հոնորարից, այլև ինքն է մի զգալի գումար ծախսել այն բանի համար, որ մեր կառավարության փորձն ուսումնասիրելով, Թրամպին առաջարկելու է օրենքի նախագիծ մշակել դեմոկրատ կոնգրեսականներին և Նենսի Փելոսիին ժամկետից շուտ կամավոր թոշակի ուղարկելու համար, իսկ առաջարկվող գումարը մի փոքր է պակաս Հայաստանի բյուջեից։
Այնպես որ շուտով ականատես կլինենք Կոնգրեսականների հրաժարականների շքերթին, որովհետև չեմ կարծում, թե նրանք մեր ՍԴ դատավորների պես համառ լինեն և չգայթակղվեն։ Մեկ էլ մտածում եմ` բա որ հանկարծ մեր կառավարությունը ՀՀ նախագահի համար էլ մի այդպիսի օրենք ընդունի։
Ինննչ հեռանկարներ են բացվում, քանի թափուր պաշտոն է առաջանում։ Ջան իմքայլականներ...»,-նշում է նա: