Ուրուգվայի մաքսային ծառայությունները հայտնել են ռեկորդային միլիարդ դոլար արժողությամբ կոկաինի առգրավման մասին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Հստակեցվում է, որ 4,4 տոննա թմրանյութ է հայտնաբերվել Մոնտեվիդոյի նավահանգստում սոյայի պարունակությամբ տարաներում: Եվս մեկ տոննա առգրավվել է Սորիանոյի դեպարտամենտում։
Ըստ պետական պաշտոնյաների՝ սա երկրի պատմության մեջ հայտնաբերված կոկաինի ամենամեծ խմբաքանակն է։