Համացանցում քննարկում են ՀՀ վարչապետի հրապարակած լուսանկարը, որում նա երևում է Հայաստան հասած Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչներից մեկի ղեկին:
Առաջին հայացքից որևէ տարօրինակ բան չկա, սակայն դա միայն առաջին հայացքից: Բանն այն է, որ կառավարության ղեկավարը նաև գրառում է արել լուսանկարի համար՝ հայտարարելով, որ ինքը լինելու է այդ օդանավի առաջին ուղևորը:
Որոշ օգտատերերի աչքից այս գրառումը չի վրիպել: Բանն այն է, որ Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչն ուղևորի տեղ չունի:
«Գոնե գրեքի՝ օդաչու»,-նշում են օգտատերերը: