Տեսանյութեր Հասարակություն 

Զուգարանակոնքով հատուկ զրահապատ ավտոմեքենա՝ հարուստ հաճախորդի պատվերով /Տեսանյութ/

«INKAS» ընկերության ներկայացուցիչը, ով մասնագիտացած է զրահապատ ավտոմեքենաների արտադրության մեջ, ցույց է տվել զուգարանակոնքով ավտոմեքենան, որը պատրաստվել է հարուստ հաճախորդի պատվերով: Տեսանյութը հրապարակվել է НТВ կայքում:

Հեռուստաալիքի զրուցակիցն ասել է, որ ավտոմեքենան մշակվել է հատուկ տարեց հաճախորդի համար, որպեսզի «ճանապարհին նա դուրս չգա»: Նա նաև հավելել է, որ աշխատանքի ընթացքում, որպես կանոն, մասնագետները չեն փոխում ավտոմեքենայի դիզայնը, որպեսզի արտաքին տեսքից անհնար լինի կռահել, որ մեքենան զրահապատ է։

Նույն շարքից