Հասարակություն 

Հանրապետականները շարունակում են երգել, իսկ Ջասթին Բիբերը «նախանձում» է Արմեն Աշոտյանին /տեսանյութ/

Համացանցը շարունակում է լցվել դեկտեմբերի 26-ին, «Հարսնաքար» ռեստորանում Հանրապետական կուսակցության ամանորյա հավաքույթի տեսանյութերով: Հատկապես տարածվում են տեսանյութերը, թե ինչպես է Սերժ Սարգսյանը պարում ու ինչպես են Հանրապետականները երգում Արմեն Աշոտյանի նոր երգը:

Ի դեպ, երգն առաջին անգամ կատարվեց հենց այդ օրը և արժանացավ նույնիսկ Աննա Հակոբյանի հավանությանը: Այն նաև մեծ թվով դիտում է հավաքել, ինչը նկատել են նաև հակառակ ճամբարից՝ հորդորելով Աշոտյանին «թարգել» քաղաքականությամբ զբաղվելը և տեղափոխվել շոու բիզնեսի աշխարհ:

Նույն շարքից