ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում երաժշտական տեսահոլովակ նկարահանելու ժամանակ անհայտ անձինք կրակ են բացել նկարահանմանը մասնակցողների վրա: Այս մասին հայտնում է շրջան շերիֆ Հարրիս Էդ Գոնսալեսը:
Հրաձգության արդյունքում երկու զոհ կա, վիրավորների թիվը հասնում է 6-ի:
NBC News-ն իր հերթին հայտնում է, որ զոհերի թիվը կարող է աճել: Բանն այն է, որ հրաձգությունը տեղի է ունեցել մարդաշատ վայրում:
Այլ մանրամասներ չեն հայտնվում: