73 տարեկան հասակում մահացել է Սյու Լայոնը՝1962 թվականին էկրան բարձրացած Ստենլի Կուբրիկի «Լոլիտա» ֆիլմում գլխավոր հերոսուհուն մարմնավորած դերասանուհին: Այս մասին հայտնում է The New York Times-ը:
Դերասանուհու մահվան պատճառների մասին որևէ տեղեկություն չի հայտնվում, սակայն հայտնի է, որ կյանքի վերջին տարիներին նա առողջական խնդիրներ ունի:
Նշենք, որ Լայոնը «Լոլիտա» ֆիլմում Դոլորես Գեյզի կերպարը մարմնավորել է 14 տարեկան հասակում: Նա այդ դերի համար որպես խոստումնալից սկսնակ դերասանուհի «Ոսկե գլոբուս» է ստացել: