Սոմալիում ականապատված ավտոմեքենա է պայթել, ինչի արդյունքում զոհվել է 90 մարդ: Այս մասին հայտնել է Սոմալիի խորհրդարանի անդամ Աբդիրիզակ Մուհամեդը Twitter-ի իր էջում:
Ըստ Մուհամեդի, զոհվածների թվում կա 17 ոստիկան, 73 քաղաքացիական անձ և 4 օտարերկրացի:
Մինչ այժմ տարածաշրջանում գործող ոչ մի խմբավորում չի ստանձնել պատասխանատվությունը պայթյունի համար: Ինչպես նշել է ՌԻԱ Նովոստին, Սոմալիում հիմնված ծայրահեղական իսլամիստական «Աշ-Շաբաբ» խմբավորումը սերտորեն կապված է «Ալ-Քաիդա» խմբավորման հետ: