Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնն անվանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բնավորության առանձնահատուկ գիծը: Այս մասին հայտնում է Լայֆը։
«Պուտինի բնավորության առանձնահատկությունն այն է, որ նա որևէ մեկին չի պատժում, բայց միևնույն ժամանակ շեշտում է, որ ոչինչ չի մոռանում»,-ասել է Դոդոնը:
Մոլդովայի նախագահը հավելել է, որ ինքը կարող է ցանկացած դժվար խնդիր քննարկել ռուս գործընկերոջ հետ և միասին գալ կիրթ որոշման: