Հասարակություն 

Տղերքն այնքան մանկամիտ են և հաբրգած, որ չեն հասկանում՝ շատ շուտ Վենետիկի հանձնաժողովն արդեն պաշտոնապես կհայտատարարի իր կարծիքը. Աշոտյան

Արդարադատության նախարարությունը փաստացի հաստատել է առավոտյան տարածված լուրը, որ Վենետիկի հանձնաժողովի կողմից Սահմանադրական դատարանի վրա ձեռնարկված գրոհի կապակցությամբ ստացել են խիստ գանհատականներ: Այս մասին իր էջում գրում է Արմեն Աշոտյանը:

«Գնահատականներն այնքան անհաճո են եղել այս իշխանությունների համար, որ հղում անելով «ոչ պաշտոնական« գրագրության վրա, նրանք ռիսկ չեն արել հրապարակել բովանդակությունը:

Տղերքն այնքան մանկամիտ են և հաբրգած միաժամանակ, որ չեն հասկանում, որ եթե այդպիսի բուռն արձագանքն արդեն արտահայվել է ոչ պաշտոնական գրությամբ, ապա շատ շուտ Վենետիկի հանձնաժողովն արդեն պաշտոնապես կհայտատարարի իր կարծիքը:

Ավազի մեջ գլուխը թաքցրած ջայլամի կեցվածք ընդունելիս հիշեք, որ ավազից վերև մի շատ զավեշտալի ու անհրապույր տեսարան եք ստեղծում:

Ձեզ խայտառակում եք հերիք չի, մի հատ էլ երկրի հեղինակության հետ եք խաղում»,-նշում է նա:

 

Նույն շարքից