Ղազախստանում վթարի ենթարկված «Bek Air» ավիաընկերության Fokker-100 ինքնաթիռի սև արկղը կբացեն Մոսկվայում: Այս մասին հայտարարել է հանրապետության արդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման փոխնախարար Բերիկ Կամալիևը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ըստ նրա, այսօր՝ դեկտեմբերի 28-ին, Միջպետական ավիացիոն կոմիտեի փորձագետը կմեկնի Ալմաթի, նա կվերցնի արկղն ուսումնասիրության համար: