Հասարակություն 

Հունվարի մեկից յուրաքանչյուր վարորդ կունենա 9 միավոր. Ինչ կլինի, եթե այդ միավորները զրոյանան

Դեկտեմբերի 27-ին ոստիկանությունում տեղի ունեցավ մամուլի ասուլիս։

Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը լրագրողներին ներկայացրեց հունվարի 1-ից ուժի մեջ մտնող տուգանային միավորների համակարգի մանրամասներ։

Հունվարի մեկից յուրաքանչյուր վարորդ կունենա 9 միավոր։ Խախտումներ կատարող վարորդները ոչ միայն կտուգանվեն, այլև կիջեցվեն նրանց միավորները։

Եթե միավորները զրոյանան՝ վարորդական վկայականը 6 ամսով կկասեցվի։

Որոշ իրավախախտումների համար նախատեսվել է քրեական պատասխանատվություն։ Եթե վարորդը սպառել է տուգանային միավորները և նրա նկատմամբ կայացվել է վարելու իրավունքի կասեցման որոշում և դրանից հետո նա վարել է մեքենա, ապա նախատեսվում է քրեական պատասխանատվություն։

Քրեական պատասխանատվություն է նախատեսվել նաև վարելու իրավունք չունեցող անձի կողմից մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ նմանատիպ արարք կատարելու պարագայում: Առաջին անգամ՝ վարչական պատասխանատվություն, երկրորդ անգամ՝ քրեական։

Արման Չիլինգարյանը ներկայացրեց նաև, թե որ խախտման դեպքում որքան միավոր է սահմանված։

Լրագրողների հարցերին պատասխանեց նաև ճանապարհային ոստիկանության ծրագրային ապահովման բաժնի պետ Գագիկ Հարությունյանը։

Հունվարի 1-ին կգործի նաև roadpolice.am կայքը։ Այստեղ հնարավոր կլինի սեփականության իրավունքով մի անձի պատկանող մեքենային կցել մեկ այլ վարորդի, որպեսզի տուգանային միավորներ հանվեն մեքենան վարողից։

Ներկայացնենք գործողությունը կատարելու ձևը։

 

Նույն շարքից