Հասարակություն 

Աշխարհի ամենահարուստ մարդկանց ունեցվածքը մեկ տարում աճել է 25 տոկոսով․ Bloomberg

Այս տարի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց համատեղ ունեցվածքն աճել է 25 տոկոսով (1,2 տրիլիոն ԱՄՆ դոլարով): Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Համաձայն միլիարդատերերի տարեկան ինդեքսի, նրանց կարողությունը գնահատվում է 5,9 տրիլիոն դոլար:

Այս տարվա առաջատարը ֆրանսիական LVMH-ի (Moet Hennessy-Louis Vuitton) ղեկավար Բեռնար Առնոն է, ումը պատկանում է Christian Dior, Louis Vuitton և Givenchy բրենդերը: Ըստ Bloomberg-ի՝ մոլորակի երրորդ ամենահարուստ մարդու ունեցվածքը նախորդ տարվա համեմատ աճել է 36,5 միլիարդ դոլարով:

Աշխարհի ամենահարուստ մարդը մնում է «Amazon»-ի գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսը՝ չնայած ամուսնալուծության գործընթացում 9 միլիարդ կորցնելոուն:

Նույն շարքից