Վոլգոգրադի Վոլոժսկի քաղաքում BMW մակնիշի ավտոմեքենան բախվել է կանգառին: Այս մասին հայտնում են ՌԴ ՆԳՆ-ից:
Համացանցում հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես է ավտոմեքենան կտրուկ թեքվում դեպի աջ ու բախվում կանգառին, որտեղ մարդիկ են եղել: Միջադեպի արդյունքում բարեբախտաբար տուժածներ չկան:
Դեպքի վայրից փախուստի դիմած վարորդին դեռ չեն հայտնաբերել: