Հասարակություն 

Տիգրան Ավինյանի դուստրերը հնարավոր է «թույլ չտան» նրան հետևել Նիկոլ Փաշինյանի կոչին

Մենք խնդիր ենք դրել, և դա, ընդ որում, շատ կարևոր խնդիր է, այդ թվում ազգային ինքնության պահպանման տեսակետից, ստեղծել բոլորովին նոր պայմաններ, և ոչ թե Ամանորը լինի մի տոն, որտեղ մարդիկ հնարավորինս փոքր խմբերով, կամ միջին չափի խմբերով առանձնանում են, կղզիանում են և այդպես են նշում: Մենք ուզում ենք Ամանորը Հայաստանի Հանրապետությունում դարձնել իրոք հանրային տոն, որտեղ հանրությունը, ժողովուրդը միասին նշելու հարթակ ունի և, ընդ որում այդ պարտադիր ծախսերի տրամաբանությունը հնարավորինս նվազեցնել: Ցույց տալ, որ կարելի է ավելի շատ տրամադրության տոն սարքել, քան թե ուտելիքի տոն, որը վերածվում է հետո որոշակի դեպրեսիվ վիճակների: Եվ այս առումով ես ուզում եմ ընդգծել նաև, որ մենք այս տարի աշխատել ենք, որպեսզի Ամանորի մշակութային կյանքը լինի բավական աշխույժ: Կառավարության վերջին նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այսօր արդեն մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ պետական աշխատողներին ստիպում են ընտանիքներով դեկտեմբերի 31-ի գիշերը լինել Հանրապետության հրապարակում և միասին դիմավորել Ամանորը:

Ազատության եթերում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք պատրաստվում է Ամանորին հրապարակ գնալ, ասաց, որ դա մեծ հաճույքով կանի, եթե դուստրերին նույնպես կարողանա տանել. «Նրանք տարիքով փոքր են: Սակայն ամեն ինչ անելու եմ, որպեսզի գնամ»:

Նույն շարքից