Քաղաքական Միջազգային 

Պուտինը շրջապատել է իրեն այնպիսի մարդկանցով, ովքեր չեն կարող հակաճառել նրան․ Պոզներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շրջապատել է իրեն այնպիսի մարդկանցով, ովքեր չեն կարող հակաճառել նրան։ Այս մասին հայտարարել է հեռուստալրագրող Վլադիմիր Պոզները, փոխանցում է Լենտան։

Պոզների կարծիքով, հնարավոր կլինի հասնել հաջողության, եթե նախագահը շրջապատի իրեն այնպիսի մարդկանցով, ովքեր համաձայն չեն լինի նրա դիրքորոշման հետ․ «Ավելի խելացի մարդկանցով, ովքեր ավելի լավ են գլուխ հանում նրա գործից, քան ինքը»,-ասել է Պոզները։

Հեռուստալրագրողի խոսքերով, պետության ղեկավարը պետք է լսի բոլորին և որոշում կայացնի հիմնվելով միայն ճշգրիտ տեղեկությունների վրա։

Պոզները հիշեցրել է նաև դեպքը, երբ ինքը Առաջին ալիքի ծրագրերից մեկում համաձայն չի եղել Պուտինի վարած քաղաքականության հետ։ Նա նշել է, որ դրանից հետո հնչած բացասական արձագանքը զարմացրել է իրեն՝ հավելելով, որ մարդիկ պարտավոր չեն համաձայն լինել իր կարծիքի հետ, սակայն լավ է, երբ հնչում են տարբեր դիրքորոշումներ։

Նույն շարքից