Հասարակություն 

Ստալինի առևանգված լիմուզինը գտել են

Իրավապահները գտել են առևանգված ЗИС-115 հազվագյուտ սովետական լիմուզինը, որով 1949 թվականին շրջել է ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինը։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Baza-ին։

Ավտոմեքենան հայտնաբերվել է մեկ այլ ավտոտնակում։ Նշվում է, որ գողերը ցանկացել են փոխել ավտոմեքենայի համարանիշերը և տեղափոխել այն մեկ այլ վայր։ Գողերին բռնել չի հաջողվել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ անհայտ անձինք Մոսկվայի հյուսիսում գտնվող ավտոտնակից առևանգել են սովետական ЗИС-115 ​​լիմուզինը, որով շրջել է ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինը:

Նույն շարքից