Արսեն Բաբայանն իր էջում գրում է. «Շատերդ գիտեք, շատերդ էլ նկատել եք, որ միշտ հանրային ծառայողների բարձր վարձատրության կողմնակիցն եմ եղել:
Այո, հիմա էլ պնդում եմ, որ հանրային ծառայողները պետք է արժանապատիվ վարձատրություն ստանան:
Բայց ախր դուք հիմա ոչ թե արժանապատիվ, այլ անգլիական լորդի արժանապատվությունից էլ բարձր վարձրատրություն եք ձեզ նշանակել:
Ու հերիք է գլուխներդ գովեք, թե 10 տոկոսով բարձրացրել եք թոշակը: Ամոթ ունենալն էլ արժանապատվության նշան է...»: