Հասարակություն 

Նույնասեռականներին և մարմնավաճառներին արգելել են արյան դոնոր դառնալ /Լուսանկար/

Սամարայում նույնասեռականներին ու մարմնավաճառներին արգելել են արյան դոնոր դառնալ։ Այս մասին հայտնել են մարզային արյան փոխներարկման կայանից, փոխանցում է Լենտան։

Կազմակերպության հրապարակած արյան հանձնման համար սահմանված հակացուցումների ցանկում եղել են վիրուսային հեպատիտ, տուբերկուլյոզ և այլ վարակիչ հիվանդություններ ունեցող անձինք: Հիմնադրամը բացարձակ սահմանափակում է մտցրել արյան հանձնման համար նաև այն մարդկանց, ովքեր գտնվում են ռիսկային խմբերում, մասնավորապես՝ նույնասեռականներին, թմրանյութից կախվածություն ունեցողներին և սեռական բնույթի ծառայություններ մատուցող իգական սեռի ներկայացուցիչներին:

Կազմակերպությունը հղում է անում Առողջապահության նախարարության «Արյան դոնորի և նրա բաղադրիչների բժշկական զննման կարգը հաստատելու մասին» 2001 թվականի հրամանին: 2008 թվականին դրանում կատարվել են փոփոխություններ, և փաստաթղթերի տեքստից հեռացվել են «միասեռականներ, թմրամոլներ, մարմնավաճառներ» հասկացությունները:

Կայանի տնօրեն Սերգեյ Կուզնեցովը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հաստատել է, որ իրենք կապված են գոյություն ունեցող իրավական նորմատիվային փաստաթղթերով․ «Բառերը մի փոքր կփոխվեն, բայց դրանց էությունը կմնա, քանի որ ներկայիս կարգավորող փաստաթղթերը պաշտպանում են այն մարդկանց, ովքեր ստանում են արյան փոխներարկում»,-ասել է նա:

Նույն շարքից