Հասարակություն 

Սյունիքի մարզի Սատանի կամրջի մոտակայքում այրվել է մոտ 5 հա բուսածածկույթ

Դեկտեմբերի 28-ին, ժամը 13:43-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սատանի կամրջին  հարակից տարածքում այրվում է խոտածածկույթ: Այս մասին հայտնումեն ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:41-ին, մարվել՝ 18:00-ին:

Այրվել է մոտ 5 հա բուսածածկույթ:

Նույն շարքից