Քաղաքական Միջազգային Հասարակություն 

Բրիտանական հետախուզական շտաբից կարևոր փաստաթղթեր են անհետացել

Լոնդոնում MI6 հետախուզական շտաբից փաստաթղթեր են անհետացել: Այս մասին հայտնում է CNN-ը:

Խոսքը շինության կառուցապատման նախագծին և անվտանգության համակարգին վերաբերող տեղեկատվություն պարունակող թղթերի մասին է: Փաստաթղթերի անհետանալու մասին իմացել են շտաբի վերանորոգման ժամանակ, երբ փաստաթղթերը տեղափոխված են եղել հատուկ սենյակ, որտեղ մտնելու իրավունք ունեցել են միայն վերանորոգման աշխատանքները ղեկավարող մի քանի մարդ:

Հայտնի է, որ փաստաթղթերը գաղտնագրված չեն եղել, պարզապես դրանց վրա գաղտնիության կնիք է եղել:

Նույն շարքից