Տվերի մարզում ոստիկանները փրկել են 80-ամյա տղամարդուն, որը կորել էր անտառում և խրվել ճահճի մեջ:
Դեպքը պատահել է Ռիլովո գյուղում: Ոստիկանություն է դիմել տեղի 82-ամյա բնակչուհին և հայտնել, որ իր ամուսինը շան հետ գնացել է անտառ զբոսնելու և չի վերադարձել:
Իրավապահ մարմինները որոնողական ջոկատ են կազմել, որոնց միացել են նաև ՌԴ ԱԻՆ աշխատակիցներ և կամավորներ: Անտառում որոնողական աշխատանքները տևել են 9 ժամ: Արդյունքում կորածը գտնվել է տնից 3 կիլոմետր հեռավորության վրա՝ ճահճի եզրին ընկած:
Տարեց տղամարդը ծանր վիճակում է եղել և չի կարողացել անգամ օգնություն կանչել: Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ հաջողվել է փրկել նրա կյանքը: