Կանադական Deep Cove Chalet ռեստորանի տերը՝ Պիեր Քոֆելը, հրաժարվել է ընդունել արքայազն Հարրիին և նրա կնոջը՝ Մեգան Մարքլին:
Քոֆելի կինը պատմել է, որ արքայական զույգը պատրաստվել է այցելել իրենց ռեստորան: Նրանք այնտեղ թիկնապահ են ուղարկել, որպեսզի վերջինս նախապես սեղան ամրագրի, սակայն տերը, իմանալով, թե ովքեր են լինելու իր հյուրերը, մերժել է:
Քոֆելը մերժման պատճառը բացատրել է՝ ասելով, որ ռեստորանը չի կարող բարձր մակարդակով ապահովել արքայական զույգի անվտանգությունը: