Հասարակություն 

Ծովափ է հասել մասնատված մարմիններով և 2 գլխով նավակ

Ճապոնական Սադո կղզու ափ են հասել փայտե նավակի խոշոր բեկորներ, որոնց վրա ոստիկանները հայտնաբերել են առնվազն 5 մարդու մասնատված մարմին և 2 մարդկային գլուխ, սակայն դեռ հայտնի չէ՝ դրանք պատկանում են նավակում զոհվածների, թե այլ զոհերի:

Հայտնի է, որ մարդկային մնացորդները հասցրել են կմախքանալ, ինչը վկայում է, որ նավակը ծովում է գտնվել բավականին երկար ժամանակ:

Ըստ Daily Mail –ի՝ նավակի  վրա առկա է կորեերեն գրություն: Daily Mail –ը այդ փաստը կապել է Չինաստանում տիրող կառավարման խիստ ռեժիմի հետ, որից փորձել են փախչել հուսահատված կորեացիները: Ճապոնիայի իրավապահ մարմիններն այս թեմայով մեկնաբանություններ չեն արել:

Նույն շարքից