Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Բացառված չէ, որ ՀՔԾ-ն Հրայր Թովմասյանի վերաբերյալ ստացած հանձնարարությունը կատարելու համար ներկայացնի, թե իբր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը նախկինում պատկանել է արդարադատության նախարար աշխատած Հ.Թովմասյանին, ով այն պետական միջոցներով հիմնանորոգել է, որից հետո բարձր գնով վաճառել է նախարարությանը։
Համոզված եմ, որ սա շատ ավելի հեշտ կլինի ապացուցել, քան ներկայիս առաջադրած մեղադրանքը, քանի որ չկա մեկը, որ հայտարարի, թե իրականում ՔԿՀ շենքը իրենն է, իսկ ներկայիս սեփականատիրոջ անունից էլ մի պաշտոնյա կհայտարարի, թե իրոք նախկինում Հ.Թովմասյանինն է եղել և նրանից են գնել։
Էէէէխ, Թրամպի պաշտպանը շատ բան ունի սովորելու մեր իրավապահներից»: