Հայաստան Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ավարտվում է 2019 թվականը և կա մեկ անձ ում ես ի սրտե ուզում եմ շնորհակալություն հայտնել։
Նիկոլ, ես շնորհակալ եմ քեզ. Շնորհակալ եմ, որ ի վերջո պատռեցիր բոլորի դիմակները, շնորհակալ եմ քեզ, որ արթնացրիր մեր մեջ հայրենասիրությունը, որը կարծես թե հանգչում էր։
Այն ամեն վատը, որ անում ես իրականում միայն օգուտ է բերելու մեզ բոլորիս։
Գալիք 2020 թվականին ես քեզ շատ եմ կարոտելու։
Թող Աստված քեզ քո սրտով տա....»: